Ախտաբանական անատոմիա
Ախտաբանական անատոմիա, հիվանդագին վիճակում գտնվող մարդու և կենդանու օրգանների և հյուսվածքների բնականոն կառուցվածքի խանգարումներն ուսումնասիրող գիտություն։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտաբանա–անատոմիական հետազոտությունները հնարավորություն են տալիս հաստատել հիվանդության էությունը և պարզաբանել ախտածնությունը։ Ախտաբանական անատոմիա ընդհանուր բաժինն ուսումնասիրում է ախտաբանական ընդհանուր պրոցեսները (արյան շրջանառության խանգարումը, բորբոքում, այտուց և այլն), իսկ մասնավորը՝ օրգանիզմի և առանձին օրգանների ու համակարգերի (սիրտ, անոթներ, նյարդային համակարգ և այլն) ախտաբանական պրոցեսները։
Ուսումնասիրության մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտաբանական անատոմիայի ուսումնասիրության հիմնական մեթոդներն են՝ դիահերձումը, դիակային հյուսվածքների և հիվանդի օրգաններից վերցրած հյուսվածքների մանրադիտակային հետազոտությունը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն կիրառություն են գտել նաև հյուսվածքների հիստոքիմիական և կենդանիների փորձառական հետազոտությունները։ Հայաստանում ախտաբանական անատոմիայի զարգացման բնագավառում ավանդ ունեն Եղիշե Շեկ-Հովսեփյանը, Արտաշես Բեգլարյանը, Վարվառա Գաբրիելյանը, Նելլի Խոստիկյանը և այլոք։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին պրոֆեսոր Հակոբյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում ստեղծվեց ախտաբանական անատոմիայի ամբիոնը։ Մինչ 1946թ.-ը ամբիոնը ղեկավարվեց մի շարք գիտնականների կողմից, որոնցից հետո երկար տարիներ, ամբիոնի վարիչ է եղել գիտնական, պաթոլոգ-անատոմ Վարվառա Գաբրիելյանը։ Այժմ, ամբիոնը կոչվում է Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն և այն ղեկավարում է պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аничков Н. М. 12 очерков по истории патологии и медицины. — СПб: Синтез бук, 2013. — 238 с.
- Гулькевич Ю. В. История патологической анатомии // Многотомное руководство по патологической анатомии.— Т. 1.— М., 1963.— С. 17—112.
- Пальцев М. А., Аничков Н. М. Патологическая анатомия. Учебник для медицинских вузов (В 2-х тт.). — М., Медицина, 2001 (1-е изд.), 2005 (2-е изд.).
- Пальцев М. А., Аничков Н. М., Рыбакова М. А. Руководство к практическим занятиям по патологической анатомии. — М., Медицина, 2002.
- Пальцев М. А., Коваленко В. Л., Аничков Н. М. Руководство по биопсийно-секционному курсу. — М., Медицина, 2002.
- Сточик А. М., Пальцев М. А., Затравкин С. Н. Патологическая анатомия и её становление в Московском университете.— М., 2009.— 280 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 202)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախտաբանական անատոմիա» հոդվածին։ |
|